«Ժողովուրդ». ՊՆ զինկոմիսար Ս.Չալյանը հավանաբար արձակուրդից այլևս չի վերադառնա

«Ինչպես հայտնի է, առաջիկայում պաշտոնանկ է արվելու հանրապետության զինկոմիսար Սերգեյ Չալյանը: Վերջինս հիմա արձակուրդում է, ու հավանական է’ այլևս չվերադառնա»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների’ այս օրերին քննարկվում է Չալյանի փոխարեն ներքին զորքերի նախկին հրամանատար, Գել մականունով հայտնի Գարեգին Գաբրիելյանին նշանակելու տարբերակը:

Թերթը հիշեցնում է, որ խոսքն այն գեներալի մասին է, որին պաշտոնանկ արեցին չարաշահումների, այդ թվում’ զենք-զինամթերքի ու զինտեխնիկայի ապօրինի վաճառքի համար: Ավելին, նրա նախկին տեղակալն այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մինչև հիմա գտնվում է կալանքի տակ:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ հարցազրույցում ասել է, որ իրենք նման տեղեկությունների չեն տիրապետում. «Կլինի համապատասխան հրամանագիր, այն ժամանակ էլ կմեկնաբանենք: Հիմա նման բան չկա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում