AM | RU
USD
EUR
RUB

Պարոնայք, դուք իսկապե՞ս խելքներդ թռցրել եք...

Դեռ 1800-ականների կեսերին ակտիվորեն շրջանառության մեջ դրվեց հայերի եկվոր լինելու վարկածը: Այլազգի պատմաբաններ և այլ ոլորտի մարդիկ, ջանք ու եռանդ չէին խնայում հայերին իրենց իսկ երկրում' Հայկական լեռնաշխարհում, եկվոր դարձնելու համար: Մեր շատ պատմիչներ, այդ թվում և Խորենացին, դրվեցին կասկածի տակ և մի քանի դարով երիտասարդացվեցին...

Դա ըստ էության Հայոց Եղեռնի սկիզբն էր: Տեսական նախաբանը: Որպեսզի տիրանային մեր երկրին, նախ պետք էր իրական տերերից այն զրկել' դարձնելով անտեր: Դրանից հետո նոր տեր լինելը հեշտ գործ է: Եւ փաստորեն էդպես էլ արեցին. Այդ «պատմա-տեսական» նախաբանին հաջորդեցին ջարդերն ու տեղահանությունները: Եւ, որքան էլ որ այն ժամանակվա համար տարօրինակ էր, իսկ այսօր արդեն օրինաչափ, դա արվում էր ամենաբարձր մակարդակներով' հայի անվան տակ թաքնված, բայց հայերի հետ կապ չունեցող մարդկանց կողմից:

Դեռ չի լրացել 1915 թվականի ցեղասպանության 100 տարին և հայ ազգը, ըստ էության, դեռ ուշքի չի եկել իրեն հասցված այդ և հաջորդող բազում հարվածներից, այդ թվում և մշակութային սպանդից... և ահա, նորանկախ մեր երկրում, որտեղ կարծես թե պիտի ծաղկեին ազգային հայկական արժեքները, տպավորություն է, թե շարունակվում է երիթյուրքական պանթուրանի ծրագիրը, որի արմատներն իրականում ոչ թե մի երկու դար, այլ հազարամյակով անգամ կարելի է չափել:

Եւ այսպես.

Հեռուստատեսությամբ առավոտից երեկո քարոզվում է հակահայկականը: Ջանք չի խնայվում ազգին կտրել իր ավանդույթներից: Վառ ապացույցը, եթերից չիջնող «կարմիր խնձորի» ծաղրուծանակը և «հոմոսեքսուալների» թեմաները: Ռեյտինգի անվան տակ մարդկանց ստիպում են, իր իսկ արժեքներին դեմ գնալով, հաղորդումներ պատրաստել: Արդյունքում, կամ կկորցնես աշխատանքդ և լավագույն դեպքում ծաղրի կարժանանաս կոլեկտիվի նեղ բայց որոշումներ կայացնող շրջանակի կողմից, կամ, դեմ գնալով ինքդ, քեզ կփորձես ինչ որ բան անել' աշխատելով նվազագույնս վնասել քո արժեքները: Վարկաբեկվում են գրեթե բոլոր հայ հանճարներն ու մեծերը, Թումանյան, Չարենց, Պապ թագավոր... Օտար ծագում է վերագրվում գրեթե բոլոր հայկական իշխանական տոհմերին... Առնվազն տարօրինակ է... Հանրայինի եթերով, Թումանյանին' համամարդկային բարոյականության այդ բյուրեղյա կերպարին, դարձրեցին ամենավերջին անբարոն և որ սարսափելին է, առանց ինչ-որ ապացույցի, այլ սենց' լսել ենք, կասենք հետո, մակարդակով (այստեղ են ասել, մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին և ձեր արշինով մի չափեք մեզ:): Տպավորություն է ստեղծվել, թե ռեյտինգի խաթեր սեփական ծնողների ինտիմ հարաբերություններն են, անգամ, պատրաստ քննարկել ոմանք...

Ազգային արժեքներից կտրելուն զուգահեռ' հսկայական աշխատանք է տարվում հայերի դեմոգրաֆիկ պատկերը փոխելու ուղղությամբ: Նույն եթերով ակտիվորեն խրախուսվում են խառնամուսնությունները: Մեր պես սակավաթիվ ազգին դա էր պակասում: Ամբողջ 600 տարի առանց պետականության ապրել և չենք ձուլվել, այսօր, մեր ինքնիշխան երկրում փորձում են ձուլել: Դրա համար ամենատարբեր կեղտոտ մեխանիզմներ են գործի դրվում, մինչև անգամ գենային ինժեներիան և արհեստական բեղմնավորումները: Արդյունքում' վաղը դժվար կլինի ապացուցել ինչ-որ մեկին, որ Հայ Ազգ , որպես էթնիկ- գենետիկ միավոր' գոյություն ունի: Եւ ամենավտանգավորը, արդեն իսկ հրապարակվում են այդ թեմայով զեկույցներ, անգամ հայի անվան տակ հանդես եկող “գիտնականների կողմից”: Դրա Վառ ապացույցներից է ոմն Գրեկ Համփրիկյանի զեկույցը' երիտասարդ կենսաբանների կոնֆերանսին, որտեղ փորձում էր ցույց տալ, թե իբր հայերն ու թուրքերը նույն գեներն ունեն' շրջանցելով անգամ' ծպտյալ հայերի ֆակտորը և անտեսելով անգամ, որ դոլիխոցեֆալ տեսակը և բրախիցեֆալ տեսակը' դժվար թե նույն գեներն ունենան: Այդուհանդերձ, պատերազմը շարունակվում է նաև այլ դաշտերում:

Դեռ 1921 թվականին փոփոխվեց հայոց հնամենի ուղղագրությունը. Դասական ուղղագրությունը փոխարինվեց աբեղյանական նորարարությամբ, արդյունքում մենք կկորցնեինք Հայոց արմատական բառերի մի հսկա պաշար, եթե չլիներ Աճառյանի հեռատեսությունն ու կամքը, ինչի շնորհիվ արմատական բառարանը գրվեց դասական ուղղագրությամբ: Եւ չգիտես ինչու, մենք հպարտությամբ, թե բարի նախանձով օրինակ բերելով հրեաներին' թե ինչպես վերականգնեցին իրեցն մեռած եբրայական լեզուն, այսօր ամեն կերպ պնդում ենք որ դասական ուղղագրության անցնելը հեռանկարային չէ և վտանգավոր: Ասացեք, պարոնայք, արդյո՞ք մի քանի դար հետո կորցնելով մեր լեզվի բառերի մի հսկա մաս ավելի մեծ վտանգի չենք ենթարկում սերունդներին, քանց եթե այսօր մի փոքր ջանք և կամք գործադրենք վերականգնելու լեզուն, անգամ գրաբարը չէ, այլ ընդհամենը ուղղագրությունը: Ավելի հստակ պատկերացնելու համար դրա կարևորությունը ընդհամենը պետք է դիտել, թե ինչպիսի գումարներ են ծախսում տարբեր երկրներ' փորձելով ապացուցել, որ իրենք են հանդիսանում շումերական քաղաքակրթության հետնորդը: Ասել է թե' տիրում ես պատմությանը' տիրում ես և ապագային: Եւ այնուամենայնիվ, այսօր կան հատուկենտ նվիրյալներ, ովքեր գիտական հոդված են տպագրում արտերկրում' «Շումերերենը Հայերեն է» վերտառությամբ: Մինչդեռ մենք ոչ միայն շումերագիտության ամբիոն չունենք, այլև մեր բարբառներին անգամ հավուր պատշաճի տիրություն չենք անում' բարբառով խոսելի գեղցիություն որակավորելով: Տո' Այ քաղքենիներ, դե եկ ու մի ասա... Համամարդկային լեզվական պաշարի ահռելի զանգված և պատմություն և գաղտնիքներ պահպանված են Հայոց բարբառներում, որոնցից որոշներն անգամ ավելի հին են քան գրաբարը: Դրա վառ օրինակներից է համշենահայերի բարբառը, որն էլ հիմք են ընդունում թուքերը, փորձ անելով շումերերեն բառերն ընթերցել համշենահայերից փոխառված բառերով: Իսկ մե՞նք... Իսկ մենք այսօր հայրենակիցներ ունենք, որ ոչ միայն չգիտեն որ համշենահայեր կան այլև չեն զլանում պատեհ անպատեհ ծաղրել ամեն հայկականը, երբեմն հնություն անվանելով: Մոռանում ե՞ք, որ եթե անգամ հին է, բայց մի հին նամականիշ իր հնության և եզակիության համար մի ամբողջ կարողություն կարող է արժենալ: Գիտեմ չեք զլանա, այդ մասին անգամ գիտական դիսերտացիա գրել, բայց ոչ երբեք Հայ ազգի ունիկալության վերաբերյալ, դա ձեր ականջին խորթ է հնչում: Կամ ել օտար գեներն են խրտնում ձեր ներսում' հենց միայն այդ մասին մտածելուց:

Եւ դա էլ քիչ չէ: Չխոսենք այլանդակող ճարտարապետության մասին: Դա դեռ ոչինչ:

Այսօր ձեռքս ընկավ մի ցուցակ, ոտեղ, փաստորեն, ներկայացված են այն խաչքարերը, վիշապաքարերը և այլն, որոնք պետք է տարվեն իբր թե ցուցադրության' ՏԵՂԱՀԱՆՎԵԼՈՎ:

Վերջերս մտերիմներիցս մեկի հետ զրուցում էինք, և էսպիսի մի միտք ասաց, որ ժամանակին ընդունված էր, ասել, որ նորմալ գիտես Հայաստանը, եթե այն գիտես եկեղեցիներով, որ լավ գիտես Հայաստանը, եթե այն գիտես խաչքարերով և, որ կարող ես հանգիստ ասել, որ գիտես Հայաստանը, եթե այն գիտես օձի բներով: Եւ այսպես, Խաչքարերը, փաստորեն, զուտ մշակութային և հոգևոր արժեք լինելուց զատ' յուրօրինակ քարտեզ են հանդիսանում:

Հարց եմ ուզում տալ, եթե իսկապես հավատանք, թե դրանք հետ պիտի վերադարձվեն և չեն վնասվի, չեն կոտրվի , չեն կորի և վերջապես չեն կեղծվի, արդյո՞ք, վաղը խնդիր չե՞նք ունենա պատմական, հնեաբանական առումով ապացուցելու, որ այդ խաչքարը, որը վերադարձվել է իր նախկին տեղը , հենց այդ տեղում էլ գտնվել է: Սարսափով եմ մտածում, որ 1915 թվականի կոտորածներին նախորդել էր պատմամշակութային սպանդը, բնակչության զինաթափումը և մտավորականության կոտորածը:

Հարգելիներս, տարբեր մասնագետների հետ զրուցել եմ այդ առթիվ, բոլորն էլ մտահոգված են և պնդում են, որ խաչքարը տաս մետր անգամ չի կարելի տեղաշարժել իր տարածքից: Դեռ նախորդ դարում բազմաթիվ խաչքարեր և եկեղեցիներ խեղվեցին: Ջուղայում մի ամբողջ խաչքարերի համակարգ ոչնչացվեց... ի՞նչ եք մտածում:

Եթե հաշվի առնենք, որ հիմա ակտիվորեն քննարկվում է «Մեծ Կովկաս» «բարեկամական» ծրագիրը, տարբեր ինտերգումների պոտենցիալ տարբերակներ, անգամ հնարավոր համաշխարհային պատերազմի ռիսկ է դիտարկվում կամ լավագույն դեպքում տարածարջանում պատերազմական գործողություններ, հարց է առաջանում, արդյո՞ք, զուգադիպություններ են նախորդ համաշխարհային պատերազմներին նախորդած կամ հաջորդած հայերի մասսայական կոտորածները և մեր պատմության խեղումը:

Պատմաբան ծանոթներիցս մեկը մի առիթով մի ուշագրավ դեպք պատմեց, թե Արևմտյան Հայաստանում պեղումներից մեկի ժամանակ, մի սաղավարտ էին գտել և Լոնդոնի Հյուպատոսը կարգադրել էր' դա տեղափոխել թանգարան, սակայն տեղական զինվորականների կողմից այն առգրավվել էր և անհայտացել, արդյունքում երբ հարց է ուղղվել, թե ինչու՞ և ի՞նչ տեղի ունեցավ այդ սաղավարտի հետ, հնչել էր պատասխանը' թե հրաման ունենք' ոչնչացնելու այն ամենը, ինչ հայերին կհիշեցնի իրեցն փառավոր անցյալը: Այսօր Ձագեձորի (Գորիսում) հնարավոր տեղակայման վայրում պարսպի երկայնքով քանդած փոսեր են և ոչ ոք չգիտի թե երբ են հայտնվել, դեռ Սովետի տարիներին ոսկի գտնելուց հետո, այդտեղ տրակտորով հողին է հավասարեցվել մի ամբողջ պատմամշակութային համալիր: Այսօր Հայաստանի ամենահին միանավ եկեղեցու բակում գտնվող խոյակը արդեն իսկ թղթով վերցրել և տարել են... Աստված գիտի ուր... Իսկ մասնագետները կիմանան, որ պեղումների ժամանակ, ինչ որ շինութույն' որևէ մշակույթին, ազգին պատկանելը շատ հաճախ որոշվում է շինության պատերի միջև հեռավորությամբ, քարերի դասավորությամբ և այլ չափագրական տվյալներով: Այսօր անգամ մասնագետ ուսանողները չեն պեղումներ կատարում, այլ ով պատահի' էժան աշխատույժի տարբերակով:

Ոչ, ես հոռետես չեմ, ամենևին, և ոչ էլ անընդմեջ բողոքող ընդիմադիր...

Բայց իմ մեջ Սյունյաց ըմբոստ գենը կա: Չհանդուրժող գենը, որի շնորհիվ Սյունիքը կանգուն է մնացել Դարեր և Հազարամյակներ, և որի շնորհիվ մենք ցայսօր կանգուն ենք և դե կլինենք... Եւ ես պարզապես չեմ կարող աչք փակել այս երևույթի վրա և հարց չտալ: Պարոնայք, դուք իսկապե՞ս խելքներդ թռցրել եք...

Հարգարժան իմ պատմաբաններ, հնեաբաններ, լեզվաբաններ, արվեստագետներ, պետական մարմիններ, համապատասխան գերատեսչություններ .... և վերջապես հազարամյա, տանջված, փորձություններ հաղթահարած, այդ փորձություններից թրծված' ԱԶԳ ԻՄ ՀԱՅՈՑ: Ե՞րբ պիտի հասկանանք վերջապես, որ տնտեսական աճը ընդհամենը գործիք է նպատակներին հասնելու, այլ ոչ թե նպատակ: Ե՞րբ պիտի վերջապես սթափվենք ու տեր կանգնենք մեր արժեքներին: Ո՞վ պետք է, վերջապես պատասխան տա այս ամենի համար: Ինչի՞ համար է աշխատում մեր անվտանգությունը: Ի՞նչ գործառույթներ է իրականացնում մշակույթի նախարարություն կոչվածը: Ու՞ր է վերջապես պատմության ինստիտուտ կոչվող կառույցը և ունե՞նք արդյոք իրականում հնեագիտության ինստիտուտ: Ե՞րբ պիտի տեսաբաններից վերջապես վերածվենք գործող համակարգի... Համակարգի, որը անձերի շուրջ չի հավաքված և ոչ էլ անգամ գաղափարի, այլ' ԳՈՐԾԻ: Ի շահ Հայ Ազգի և Հայաստանի արվող ԳՈՐԾԻ...

Մինչև ե՞րբ հարգելիներս: Մինչև, որ էսօրվա իմ զրույցակիցներիցս մեկի ասածի պես, հայերը Մհերի պես նեղանան ու գնա՞ն: Իսկ չե՞ք մտածում, որ եկել է այլևս Մհերի զարթնելու ժամանակը: Վայ ձեզ, որ մեղանչած լինեք Տիեզերական օրենքների և Արարչի դեմ: Տ՛ելնի ձեր դեմ Թուր Կեծակին... եւ այդ ժամանակ արդեն ուշ կլինի, որպեսզի թափ տաք ձեզ... Ժամանակն է սփաթվելու... Վաղը ուշ կլինի...

Զարթի՛ր Լաո, Մեռնիմ Քըզի...

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Բրիտանացիները պատրաստվում են «ավստրալական գրիպի» համաճարակին Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում Հայաստանում Եվրոպական միության ծրագրերի իրականացման կիզակետը հաջորդիվ Շիրակն է 13 տարի հետախուզվող 63-ամյա կինը հայտնաբերվել է և տեղափոխվել է Հայաստան Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Անկարան գնում է հակառակ ուղիով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն ու ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպան այցելել են ռազմական համալսարան Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների՝ Հայաստան այցելությունների վերաբերյալ Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Թուրքիայի նախկին վարչապետի որդին ինքնասպանություն է գործել Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին եւ նրա հետ Արցախ ժամանած օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի Ադրբեջանը Արցախի հետ առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո Հայաստանում քննարկման են դրել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը. Կարեն Կարապետյան «Ժամանակ». ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում «Փաստ». Հայաստանում սենսացիոն ձերբակալություններ են սկսվել «Հրապարակ». «Ժառանգություն»-ը փող չունի «Փաստ». Թռչնամսի ներկրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը պնդում է՝ ՍԱՊԾ-ն վարկաբեկում է իրենց «Ժամանակ». Հունվարից ուսուցիչների աշխատավարձը կկրճատվի «Հրապարակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Կարեն Կարպետյանն անգլերենի արագացված դասընթացներ է անցնում «Ժողովուրդ»․ 2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan