Times.am | Բեյրութում բացվել է Հ.Կալենցի ցուցահանդեսը
AM | RU
USD
EUR
RUB

Բեյրութում բացվել է Հ.Կալենցի ցուցահանդեսը

 
 

Նոյեմբերի 13-ին Բեյրութի «Սոլիդեր» ցուցասրահում կայացավ հռչակավոր հայ նկարիչ Հարություն Կալենցի ցուցահանդեսի պաշտոնական բացումը:

Ցուցահանդեսը, որին ներկա էին նախարարներ, դեսպաններ, հասարակական եւ մշակութային գործիչներ, արվեսագետներ, լրատվական միջոցների ներկայացուցիչներ, կազմակերպվել էր Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Հայաստանի եւ Լիբանանի մշակույթի նախարարությունների հովանավորությամբ:

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Դեսպանը ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի աջակիցներին եւ հովանավորներին եւ ընդգծեց հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների բարձր մակարդակը: Անդրադառնալով Հարություն Կալենցի կենսագրությանը եւ ստեղծագործական կյանքի մանրամասներին' դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց Կալենց ընտանիքի անդամների ջանքերը Երեւանում 2010թ. թանգարան բացելու ուղղությամբ եւ ավելացրեց, որ Հարություն Կալենցը եղել եւ մնում է եղբայրական երկրների՝ Հայաստանի եւ Լիբանանի, բարեկամության խորհրդանիշ:

Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լռյունը խոստովանեց, որ այս տարի ապրիլին Երեւանում, ծանոթանալով Հարություն Կալենցի գործերին, նա իր համար բացահայտեց հայ ժողովրդի բարձր արվեստը եւ տաղանդը: Նախարարը խոստացավ լիբանանյան եւ հայկական արվեստի միջազգային փառատոն կազմակերպել հայաբնակ Անջարում:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ «Սոլիդեր»-ի գլխավոր տնօրեն Մունիր Դվեյդին, որը նշեց, որ, թեեւ առաջին անգամ է մասնակցում ազգությամբ հայ արվեստագետի գործերի ցուցադրությանը, սակայն մեծ հաճույքով եւ հպարտությամբ է հյուրընկալում նման տաղանդավոր նկարչի գլուխգործոցները:

Այնուհետեւ լրատվամիջոցների հարցերին պատասխանեց Հարություն Կալենցի որդին' Սարո Կալենցը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 26-ը:

Լրահոս
Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի կալանքից Մհեր Մարգարյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով. Արամ Մանուկյան Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներոով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել» Իրանի էներգետիկայի նախարարը հայտնել է ՀՀ տարածքով ՌԴ-ին էլեկտրաէներգիա մատակարարելու բանակցությունների մեկնարկի մասին Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները Վարչապետության 100 օր։ Ի՞նչ պատասխան տալ ժողովրդին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը պատասխանել են կրակով «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Քաղաքական պատրաստակամություն ենք հայտնել ԼՂ բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում. Փաշինյան Անկարան դիմակայելու է ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին. Էրդողան Իրանի ուժայինները ոչնչացրել են 11 ահաբեկչի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Կյանքից հեռացել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը Յուրի Խաչատուրովը մեղադրանքը չի մեկնաբանում ՀՀ-ի իմիջը չվնասելու համար, իսկ կալանքի որոշումը վիճարկում ենք. պաշտպան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքների քննությունը, որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին. փաստաբան Մտքի տեռոր է, մտահոգվելու, կարծիք, տեսակետ հայտնելու իրավունք չունե՞նք. Հրանտ Մարգարյան Դիանա Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր «Ժառանգություն»-ը կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են շեղումներ. որոշ խմբաքանակներ ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն օգտագործման համար Վարչապետն անդրադարձել է Քոչարյանի գործով վերջին զարգացումներին և Լավրովի հայտարարությանը Համայնքներում կանաչ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը շարունակվում է Հնարավոր է նա ուժեղացնի «Փյունիկ»-ի կազմը, եթե ցանկանա. Անդրեյ Տալալաևը՝ Ալեքսանդր Կարապետյանի մասին Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքների քննությունը Վրաստանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Արա Գաբրիելյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից Օգոստոսի 11-ին ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա Արսեն Մանուկյանն ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Քննչական կոմիտեն հայտնում է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Շուռնուխ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, խափանման միջոցը փոխելու համար դիմել ենք Վճռաբեկ դատարան. փաստաբան Ես այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ. Հովիկ Աբրահամյանը պարզաբանում է Եթե մինչ արձակուրդիս ավարտը, ԱԺ-ն շրջանցելով՝ չկալանավորվեմ, ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում Լճաշենը նշեց իր վերաբնակեցման 190 ամյակը Լրագրողներն այսուհետև պաշտոնյաների հետ հարցազրույցներ չեն կարողանա իրականացնել նիստերի դահլիճին հարակից միջանցքում ՀՔԾ պետը չի բացառում, որ մարտի 1-ի գործով լինեն մինչ այժմ չդիտարկված այլ փաստաթղթեր ու վկայություններ Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանին և Սեյրան Օհանյանին մեղադրանք չի առաջադրվել․ ՀՔԾ պետ Գործադիրը սահմանեց զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan