Միջադեպ Թբիլիսիում. Վրացի ֆանատները հարձակվել են հայ երկրպագուների վրա
Կարդացեք նաև
Հունիսի 17 – ին, «Դինամո» (Թբիլիսի) – «Շիրակ» (Գյումրի) ընկերական խաղից հետո, որը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և ավարտվել է 1:1 ոչ ոքի, տեղի է ունեցել բավականին տհաճ միջադեպ, ինչը կարող էր բերել անկանխատեսելի հետեւանքների: Այս մասին գրում է Regnum.ru-ն:
Շուրջ130 «Դինամո»-ի ֆանատներ որոշել են հարձակվել «Շիրակի» երկրպագուների վրա: Խաղի ընթացքում վրացի երկրպագուները իրենց պահել են բավականին ակտիվ, սկայան խուլիգանի տպավորություն չեն թողել:
Երբ խաղը ավարտվել է մարզադաշտի մուտքի մոտ նրանք հարձակվել են հայ երկրպագուների վրա: Հայ երկրպագուների շարքերում են եղել վրաստանում բնակվող մոտ 30 երիտասարդ աղջիկներ և տղաներ: Ուժերը եղել են անհավասար, եթե լիներ ընթհարում, ապա արդյունքները կունենային ցավալի ավարտ: Այս մասին վրացական լրատվամիջոցները լռում են:
Ինչպես հայտնում է Armsport.am -ը, Վրաց իրավապահների միջամտությամբ հանդարտվել է իրավիճակը: Հայ երկրպագուներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում