Ամստերդամում վերաօծվել է հայկական Սուրբ Հոգի եկեղեցին

Ամստերդամում վերաօծվել է հայկական Սուրբ Հոգի եկեղեցին

Ամստերդամում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու խորանի վերաօծումը: Այս արարողությամբ նշանավորվել է Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու 300-ամյակին նվիրված հոբելյանական տարվա սկիզբը: Հանդիսավոր պատարագը մատուցել և եկեղեցու մարմարապատ ու նախշազարդ խորանի օծումը կատարել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը` Ամստերդամի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի, Ալմելոյի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանի և Տեր Արմեն քահանա Մելքոնյանի աջակցությամբ:

Արարողությանը մասնակցել են Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ղեկավարները և Ամստերդամի հայկական համայնքի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում