ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Մենք անհանգստացած ենք ԼՂ-ում ուղղաթիռի կործանմամբ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Մենք անհանգստացած ենք ԼՂ-ում ուղղաթիռի կործանմամբ

«ԵԱՀԿ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանմամբ եւ կարծում է, որ նմանատիպ դեպքերը կարող են մեծացնել ճգնաժամը»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

«Մենք խիստ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում եւ դրանից դուրս կատարվող իրադարձություններով, նմանօրինակ աղետները կարող են հանգեցնել առավել մեծ ճգնաժամի առանց այդ էլ անկայուն իրադրության համատեքստում», ասել է Զանիերը Եվրախորհրդարանի լսումների ժամանակ: 

Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում