«Առավոտ». Ինչո՞վ փոխարինել հոկտեմբերիկներին, պիոներներին, կոմերիտականներին. պատանի նժդեհականներո՞վ, պատանի երկրապահներո՞վ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Երբ 90-ականների առաջին կեսից այն ժամանակվա կրթության նախարար Աշոտ Բլեյանը արգելել էր ցածր դասարաններում գրական-գեղարվեստական երեկոների ժամանակ «բեմադրել» Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, «հայրենասեր հասարակայնություննը» ընդվզել էր՝ Բլեյանին անվանելով «Աբդուլ Համիդ» և «Թալեաթ»: Նախարարը պարզապես դեմ էր, որ երեխաներն առաջին դասարանից, հայրենասիրական դաստիարակության շրջանակներում, արտասանեն Սևակի տողերն առանց հասկանալու՝ որպես կյանքի ընկալման բանաձև:

Բայց պետք է ընդունել, որ վակուումը մնում է: Ինչո՞վ փոխարինել հոկտեմբերիկներին, պիոներներին, կոմերիտականներին: Պատանի նժդեհականներո՞վ, պատանի երկրապահներո՞վ: Վստահ չեմ։ «Երկրապահ» անունը, մեղմ ասած, անբիծ չէ, անվիճելի չէ հասարակության համար: Այնտեղ, որտեղ քաղաքական և, հետևաբար, տնտեսական շահերի հոտ է գալիս, այդտեղ խոսք չի կարող լինել հայրենասիրական դաստիարակության մասին:

Մենք չունենք, այսպիսով, ժամանակակից անվիճելի օրինակներ, որոնք կտան երեխաներին անվիճելի բանաձևեր»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում