«Ժողովուրդ». Իշխանությունն ու ոչիշխանական ուժերը շուտով կհայտարարեն գործնական բանակցությունների մասին

«Ժողովուրդ»-ի այն կանխատեսումը, որ իշխանությունները և ոչիշխանական ուժերը շուտով հայտարարելու են բանակցություններ սկսելու մասին, երեկ իրականացավ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ ոչ իշխանական ուժերին հրավիրելով քննարկելու դեռևս ամռանը հրապարկված «12 կետերը»:

Իսկ արդեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ երեկ տեղի է ունեցել ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Կողմերը, սակայն, բաժանվել են՝ հայտարարելով, թե դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել: Սակայն կասկածից վեր է, որ կողմերի՝ իրենց դիրքերը չզիջելու կեցվածքն ընդամենը տակտիկական քայլ է, և շուտով նրանք ինչ-որ «հանուներ» վկայակոչելով՝ կհայտարարեն գործնական բանակցություններին անցնելու մասին»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում