«Հայկական ժամանակ». ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այս տարի նախատեսվածից շատ գործուղումների են գնացել ու շատ ավելի գումար ծախսել

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այս տարի ավելի շատ գործուղումների են գնացել, քան նախատեսված է եղել: Այս մասին տեղեկանում ենք Ֆիննախի ներկայացրած մի փաստաթղթից, ըստ որի, առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ հատկացնել, որպեսզի փոխհատուցվեն նշված անձանց գործուղումների ժամանակ պետական պահպանության ծառայության աշխատակիցների՝ թիկնապահների գործուղման ծախսերը: Թիկնապահներին իրենց շեֆերի հետ ուղարկելու համար հատկացված է եղել 75 մլն դրամ, հետագայում լրացուցիչ 24 մլն է հատկացվել, բայց դա էլ չի բավարարել, և հիմա առաջարկվում է ևս 25 մլն հատկացնել։ Հարցը այսօր կքննարկվի կառավարության նիստում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում