«Ժողովուրդ». Կարապետիչին թույլ չեն տվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկ մտնել

«Ժողովրդական կուսակցության» նախագահ, օրերս ոչ իշխանական եռյակին միացած Տիգրան Կարապետյանը հաճախ է այցելում քրեակատարողական հիմնարկներ և կալանավորների համար անհրաժեշտ իրեր փոխանցում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ամիս առաջ նա այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը նրան թույլ չի տվել մտնել ներս և հանդիպել դատապարտյալների հետ: Կարապետյանը ստիպված է եղել ծանրոցները հանձնել, որպեսզի դրանք փոխանցվեն դատապարտյալներին, իսկ ինքը վերադարձել է Երևան:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հաստատել է այս տեղեկությունը՝ ասելով. «Այո, գնացել եմ, բայց վարչության պետի փոփոխության հետ կապված պահն էր, ու ինձ ասացին, որ չեն կարող թույլ տալ: Միշտ էլ այցելում եմ, ծխախոտ, սուրճ և գրքեր եմ տանում: Առաջ նման խնդիր չկար, իսկ հիմա խնդիր կա, թույլ չեն տալիս մուտք գործեմ ներս, նորանշանակ վարչության պետն այս ամենի հետ կապ չունի, բայց այդ խնդիրը կա»,- ասել է իրեն արմատական ընդդիմություն համարող Տ. Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում