ՆԱՏՕ-ում զարմացած են դաշինքին Ուկրաինայի չանդամագրվելու երաշխիքների մասին ՌԴ-ի հայտարարությունից

ՆԱՏՕ-ն զարմացած Է դաշինքին Ուկրաինայի չմիանալու երաշխիքների վերաբերյալ ռուսական կողմի հայտարարություններից, որոնց Մոսկվան սպասում Է, եւ դրանք համարում Է իրականությունից կտրված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

Ավելի վաղ ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը է BBC News-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ռուսաստանին «այն բանի 100-տոկոսանոց երաշխիքներ են անհրաժեշտ, որ ոչ մի երկիր չի մտածում, որ Ուկրաինան անդամագրվի ՆԱՏՕ-ին»: Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստանի հետ սահման դաշինքի աստիճանական առաջխաղացումը Մոսկվային ստիպեց «անհանգստանալ» եւ նախազգուշական լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: «Մենք ցանկանում ենք լսել, որ ՆԱՏՕ-ն կդադարեցնի Ռուսաստանի սահմաններին մոտենալը, որ ՆԱՏՕ-ն կդադարեցնի ուժերի հաշվեկշռի խախտման փորձերը: Բայց, ցավոք, մենք դա չենք լսում»,- ասել Է մամուլի քարտուղարը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 17-ին գերմանական Bild թերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ ներկա փուլում հանրապետության համար վաղ Է ՆԱՏՕ-ին անդամակցելը:

«Ռուսաստանի պաշտոնատար անձի նման հայտարարությունը զարմացնում Է, կտրված Է իրականությունից եւ խախտում Է միջազգային այն պարտավորությունները, որոնք Ռուսաստանն ինքն Է ստորագրել»,- հայտարարել Է Լունգեսկուն: Նրա խոսքով՝ Ուկրաինան 2010 թվականին որոշել Է անցկացնել արտադաշինքային քաղաքականություն եւ այն ժամանակվանից չի փոխել իր դիրքորոշումը: «ՆԱՏՕ-ն հարգում Է Ուկրաինայի ինքնիշխան որոշումները, Ռուսաստանը նույնպես պետք Է դա անի: Ինչ վերաբերում Է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ապա դաշինքի ղեկավարները Ուելսի գագաթնաժողովում հստակ հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը դաշինքի առավել մեծ հաջողություններից մեկն Է, եւ որ ընդլայնման վերաբերյալ որոշումները վերաբերում են հենց իրեն՝ ՆԱՏՕ-ին»,- հայտարարել Է դաշինքի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանն ինքն Է ստորագրել այն հիմնարար սկզբունքների ներքո, ըստ որոնց յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ընտրելու անվտանգության իր գերակայությունները միջազգային համաձայնագրերի ընդգրկույթում, ներառյալ 1975 թվականի Հելսինկիի փաստաթուղթը, 1999 թվականի Եվրոպական անվտանգության խարտիան եւ Ռուսաստան-ՆԱՏՕ 1997 թվականի հիմնարար փաստաթուղթը: «Այդ բոլոր համաձայնագրերը դեռեւս գործում են»,- հայտարարել Է Լունգեսկուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում