Իրաքյան Քրդստանում ուժգին պայթյուն է որոտացել

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Արբիլում նոյեմբերի 19-ին ուժգին պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացրել է քրդական հեռուստատեսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախնական տեղեկություններով 2 մարդ է զո հվել, կան նաև վիրավորներ: Ականապատ մեքենան պայթել է Արբիլ քաղաքի կենտրոնում:

Իրաքում, ՄԱԿ-ի տվյալներով, հոկտեմբերին բռնությունների զոհ է դարձել 1270 մարդ, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է: Արբիլում վերջին անգամ պայթյուն տեղի էր ունեցել օգոստոսին. բարեբախտաբար, մարդկային վնասներ չէին գրանցվել:

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մաասուդ Բարազին դժգոհություն է հայտնել արևմտյան երկրներին բավարար չափով զենք չտրամադրելու համար, որպեսզի հնարավոր լինի ավելի վճռական հարվածներ հասցնել «Իսլամական պետությանը»:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

Քրդական և իրաքյան ուժերը հնարավոր միջոցներ են ձեռնարկում՝ փորձելով իրենց հսկողության տակ վերցնել ԻՊ-ի գրաված տարածքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում