Ռուսաստանը կշարունակի շարժվել Վրաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ. Լավրով

Ռուսաստանը պատրաստ Է շարունակել քայլերը Վրաստանի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ նոյեմբերի 19-ին արած հայտարարությանը:

«Մենք պատրաստ ենք շարունակել Վրաստանի հետ հարաբերությունների նորմալացումը»,-ասել Է նախարարը՝ Պետդումայում ելույթ ունենալով «կառավարական ժամի» ընթացքում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախօրյակին ամփոփելով Բրյուսել կատարած այցի արդյունքները, նշել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու կարեւորությունը:

«Մենք կարողացանք ուղղակի երկոսություն սկսել Ռուսաստանի հետ եւ պատրաստ ենք այն շարունակել: Բայց մենք սկզբունքային ենք լինելու տարածքային ամբողջականության հարցում եւ փոխզիջման չենք գնա, քանի որ խոսքը վերաբերում է մեր տարածքներին»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ընդսմին վարչապետը նշել է, որ «Վրաստանը երկու տարվա ընթացքում կարողացավ նվազագույնի հասցնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

Նաեւ Ղարիբաշվիլին ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ Վրաստանը զգալի առաջընթացի է հասել ՌԴ-ի հետ առեւտրական հարաբերություններում, բայց ոչ մի առաջընթաց չկա քաղաքական հարաբերություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում