Երևանում նոյեմբերի 20-ին վթարային ջրանջատումներ կլինեն

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 20-ին` ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Երևանի մի շարք տարածքների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Իսակովի պողոտայի` Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատվածի և նրան հարակից մասնավոր տնատիրություններ ու հանրային օբյեկտների, Արգավանդ գյուղի Կենտրոնական և նրան հարակից փողոցների, Շահումյան թաղամասի 4-րդ փողոցի՝ մասնակի (Բաբաջանյանից մինչև Շահումյան 4-րդ փողոցի 3-րդ նրբանցք), Շահումյան 4-րդ փողոցի 2-րդ եւ 3-րդ նրբանցքների, Շահումյան 6-րդ փողոցի թվով 6 տնատիրությունների, «Եռաբլուր» պանթեոնի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, Ոստիկանության կրթահամալիրի, նախկին Կառավարական ընդունելությունների տան, «Ոսկե համբյուր» եւ «Ուրարտու» ռեստորանային համալիրների, «Արարատ Մոթորս», «Ա? ?ւդի» եւ «Տոյոտա» ավտոսրահների, «Ապարան» ավտոտեխսպասարկման, հեծանվահրապարակի, Իսակովի 22` Հողագիտության ինստիտուտի, Իսակովի 24` «Փորձագիտական կենտրոն» ՊՕԱԿ-ի, Իսակովի 48/2` «Գունավոր» տպարանի և ՊՆ լաբորատորիայի ջրամատակարարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում