«Հրապարակ». Բանկային համակարգում դժգոհություն կա կառավարության վարած դրամավարկային քաղաքականությունից

«Բանկային համակարգում դժգոհություն կա կառավարության վարած դրամավարկային քաղաքականությունից: Դրամի արժեզրկումից առաջ հայաստանյան բանկային էլիտան հավաքվել է վարչապետի մոտ. նա առաջարկել է «բարձրացնել» դոլարի կուրսը, որպեսզի ներքին արտադրողը չտուժի Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներից, ռուբլու ինֆլյացիայից, և Հայաստանից արտահանումը չնվազի:

Առևտրային բանկերի ներկայացուցիչներն առարկել են՝ պատճառաբանելով, թե մեր արտադրողների համար հիմնականը ներքին շուկան է, ու այդ դեպքում կտուժեն և արտադրողը, և բանկերը: Առաջարկել են՝ եթե միտումները շարունակվեն, կուրսն ազատականացնել հունվարից հետո, որպեսզի ժողովուրդն էլ քիչ տուժի Ամանորից առաջ: Սակայն Հ. Աբրահամյանը մնացել է անդրդվելի: Ի դեպ, ԿԲ ղեկավարն էլ առանձնապես չի առարկել, սակայն ԿԲ սկսած դոլարային ինտերվենցիան, որով փորձում են կանգնեցնել դրամի արժեզրկումը, խոսում է «կուրսի» վերանայման մասին»,– գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում