«Հրապարակ». ՀՅԴ բյուրոյում կրկին հառնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու խնդիրը

«ՀՅԴ բյուրոյում կրկին հառնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու խնդիրը, և կրկին այդ պաշտոնին հավակնում է ՀՅԴ ԱՄՆ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Մեր տեղեկություններով, Մարգարյանին սատարում են «հայաստանակենտրոն» ընկերները, իսկ Վիգենին՝ դրսի դաշնակցականները: Այնուհանդերձ, հարաբերությունների լարման ամենակարևոր «պահը» շատ ավելի նուրբ է. դրսի կառույցները գտնում են, որ իրենք դրսում շատ ավելի կուռ կառույց են, քան Հայաստանում է, և որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին Դաշնակցությունը պետք է լինի միջոցառումների կազմակերպման առաջին գծում, նույնիսկ՝ պետությունից առաջ, սակայն ներառնված չեն բավարար չափով: Կզիջի՞ Հրանտն այդքան տարիների իր դիրքերն Ընդհանուր ժողովում՝ հարցրինք մեր զրուցակցին: «Կախված է նրանից, թե ով դրսից կընտրվի Ընդհանուր ժողովում, և ներկայացուցչական ինչ կազմ կձևավորվի ընդհանուր առմամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում