«Հրապարակ». ՀՀԿ խմբակցության ղեկավարի եղբոր փեսան պաշտոն է ստացել.

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբոր փեսան` «Օրանժ Արմենիայի» Վանաձորի մասնաճյուղի նախկին կառավարիչ, ՄԻԱԿ-ի Վանաձորի տարածքային ղեկավար Տարոն Ապրեսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզի Վանաձորի սպասարկման գրասենյակի պետ: Անցած ՏԻՄ ընտրություններում, Ապրեսյանը առաջադրվելով քաղաքապետի պաշտոնի համար, որոշել էր մրցել Սամվել Դարբինյանի հետ: Բայց 5 թեկնածուներից նախավերջին տեղը զբաղեցրեց` 2 հազար 421 քվեով, Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց լուծել նրա դաբրոյի հարցերը և քաղաքապետի երիտասարդ թեկնածուին մենակ թողեց ընտրապայքարում: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Փեսայի հարաբերությունները Բաղդասարյանի հետ այնքան էին լարվել, որ նա հրաժարվեց նույնիսկ նրանց պատկանող «Սաննի սիթի» սուպերմարկետից, որն աշխատեցնելով, միայն մեկ տարում ձեռնարկատիրական գործունեությունից 1 մլն 710 հազար դրամ եկամուտ էր ստացել: Ընտրություններից հետո Ապրեսյանը բացակայում էր երկրից: Բայց ինչպես երևում է, աներոջ եղբոր դիրքերն ամրապնդելուց հետո նրան հաջողվել է վերականգնել նախկին հարաբերությունները և բոլորովին «թարմ» պաշտոնով ներգաղթել Հայաստան»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում