«Հրապարակ». SAS-ը և «Երևան սիթին» որոշել են հետևել «Քարֆուրի» օրինակին ու մատակարարներից մեծ զեղչեր պահանջել

«Այս պահին Երևանում առկա ամենախոշոր սուպերմարկետների ցանցերից երկուսը՝ SAS-ը և «Երևան սիթին», «Քարֆուրի» այս «տոտալիտար» ճնշող քաղաքականության դեմն առնելու համար որոշել են իրենք էլ նմանատիպ պահանջներ ներկայացնել մատակարարներին: Մեր տեղեկություններով՝ օրերս SAS-ում անցկացվել է մատակարարների մեծ ժողով, որտեղ նրանց առջև պահանջ է դրվել՝ եթե «Քարֆուրն» այդքան մեծ զեղչեր է պահանջում, ուրեմն SAS-ին էլ պետք է տան նույն չափի, դեռ մի բան էլ ավելի մեծ զեղչեր:

Հիշեցնենք, որ «Քարֆուրը» մատակարարներից միջինը 15%-ի կարգի զեղչեր է պահանջում՝ նրանց ապրանքները վերցնելու համար, ինչպես նաև մի քանի միլիոնների հասնող հսկայական մուտքավճար, որը նախապայման է նրանց հետ աշխատելու համար: Հիմա SAS-ում որոշել են՝ քանի որ իրենք հայկական շուկայում են արդեն մոտ 15 տարի, ուստի լիարժեք իրավունք ունեն օգտվելու այդ «պարտադրվող» զեղչերից, ինչպիսին սահմանում է նորաթուխ, դեռ շուկա մուտք չգործած «Քարֆուրը»: Մեր տեղեկություններով, SAS-ի հետ համակարծիք է նաև «Երևան սիթի»-ն: Այս ամենի հետևանքը կլինի այն, որ ապրանքների գները կտրուկ կթանկանան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում