«Ժողովուրդ». Դատախազությունը քրեական գործ է հարուցել Գառնի համայնքի ղեկավարի նկատմամբ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ դատախազությունը 3 դրվագներով քրեական գործ է հարուցել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանի նկատմամբ: Մեղադրյալ Աշոտ Վարդանյանը կասկածվում է ապօրինի հողատարածքներ հատկացնելու, ապօրինի շինարարություն իրականացնելու թույլտվության համար, որը զուգորդվել է կաշառք ստանալով:

Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ Աշոտ Վարդանյանը Գառնի գյուղի բենզալցակայանում բաժնեմաս ունի և ըստ բնակիչների՝ այս տարիների ընթացքում բենզալցակայանը հարկեր չի վճարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում