«Առավոտ». ԲՀԿ-ի հետ համագործակցող ՀԿ-ների մեծ մասը մարդ-կազմակերպություններ են, որոնց անունն առաջին անգամ է հնչում

«Ես մեկն եմ համաժողովրդական շարժումից» ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակվում են այն կազմակերպությունների անունները, որոնք անսացել են ԲՀԿ-ական պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Վահան Բաբայանի համագործակցության կոչերին: Այսպիսով` համաժողովրդական շարժմանն աջակցում են «Էթնո» էթնո-մշակութային հետազոտությունների կենտրոնը, «Կանանց դպրոցը», «Լույսի ուժը», «Պարերի և սպորտային պարերի», «Զարթոնք հայության» սահմանամերձ գյուղերի հասարակական կազմակերպությունները «Երևանի օժանդակ օրինապահ ջոկատներ» «Ինտելեկտ», «Գոյապայքար», «Քաղաքացիական դիրքորոշում», անգամ «Գյուղի կին» կազմակերպությունը և այլն:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Արման Դանիելյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նշել է, որ չի արդարացնում հասարակական գործունեության տարրալուծումը քաղաքական գործընթացներում: Իրենց գործունեության փորձից օրինակ է բերում, որ երբեք չեն խառնվել քաղաքական գործընթացներին, փորձել են չեզոք դիրքից գնահատել մարդու իրավունքների պաշտպանությունն այս կամ այն գործընթացում: Տարբեր քաղաքական գործընթացներին միացող ՀԿ-ների ճնշող մեծամասնության անուններն ու նախաձեռնությունները ոչինչ չեն ասում հասարակությանը: Դրանք հիմնականում նաև մարդ-կազմակերպություններ են, որոնց մեծ մասի անունը, երևի, առաջին անգամ է հնչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում