«Ժողովուրդ». «Էյր Արմենիան»-ն տուգանվել է.

Բավական չէ, որ «Էյր Արմենիա» ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր իր չվերթները, հիմա էլ տուգանվել է ֆինանսների նախարարության կողմից:

«Ժողովուրդ»-ը պարզել է, որ նոյեմբերի 11-ին «Էյր Արմենիա» ընկերության մաքսային ձևակերպումների մասնագետ Տաթևիկ Հարությունյանը «Ֆաբերլիկ Զակավկազեյ» ՍՊԸ-ի անունով հայտարարագրել է բեռ, սակայն փաստաթղթի մեջ սխալ տվյալներ է ներկայացրել: Արարքի հետևանքով Տաթևիկ Հարությունյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 50. 000 դրամի չափով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում