Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարությունների միջև կայացել են միջգերատեսչական խորհրդատվություններ

Մինսկում նոյեմբերի 26-ին կայացել են հայ-բելառուսական միջգերատեսչական խորհրդատվություններ` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի և Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քննարկվել են հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության և միջտարածաշրջանային կապերի ընդլայնման հեռանկարները:

Պատշաճ ուշադրություն է դարձվել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի սպասվող անդամակցությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ:

Կողմերն ընդգծել են հումանիտար ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ընթացքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում