ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում հայկական պատվիրակությունը դժվարությունների է հանդիպել

Հայկական պատվիրակությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում բավականին դժվարությունների է հանդիպել՝ լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու գործընթացում: Այդ մասին կառավարության նիստի ավարտից առաջ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Երկուշաբթի օրը մեր պատվիրակությունը, որը գլխավորում են ՀՀ արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը և Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը մամուլի ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն այդ գործընթացը: Բավականին մեծ դժվարությունների ենք հանգել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պողոսյանը:

Նախարարը, միաժամանակ, շնորհակալություն հայտնեց ԱԳՆ-ին՝ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

Ոչ մշակութային ժառանգության պահպանման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեն Փարիզում անցկացրած նիստում որոշել է «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումը Հայաստանում» հայտը մտցնել մշակութային ժառանգության ցուցակի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում