Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կարսում

Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Կարսում:

Իչնչպես տեղեկացնում  է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ծրագրվում է հավաքում քննարկել տարածաշրջանային, ինչպես նաև երեք երկրներին վերաբերող հարցեր: Հավաքն անցկացվելու է պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան արտգործնախարարների եռակողմ հանդիպումն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականի հունիսի 8-ին Տրապիզոնում: Երկրորդ անգամ նրանք հանդիպել են 2013 թվականի մարտին Բաթումում, իսկ երրորդ անգամ` 2014 թվականի փետրվարի 19-ին Գյանջայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում