Էդուարդ Շարմազանովը Հայաստանում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ունի իր քաղաքական օրակարգը, որի նպատակն այլ քաղաքական ուժերի հետ նպատակային քննարկումներն են:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեր խնդիրը ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի հետ աննպատակ քննարկումներն են, այլ նպատակային քննարկումները, մենք առաջարկել ենք իրականացնել երկխոսություն, որպեսզի օր առաջ լուծենք առկա խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շամազանովը:

Նա ընդգծեց, որ քաղաքական մեծամասնությունը շարունակում է մնալ իր կարծիքին: «Իսկ մեր կարծիքը հետևյալն է՝ Հայաստանում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և այդ համակարգային փոփոխությունները պետք է տեղի ունենան երկխոսության և կոնսենսուսի արդյունքում սահմանադրական բարեփոխումների ճանապարհով»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե հավատո՞ւմ է ԲՀԿ-ի իշխանափոխության պահանջին, Շարմազանովը պատասխանեց. «Ես հավատում եմ Աստծուն»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն պահանջում է իշխանափոխություն, Շարմազանովն ընդգծեց, որ ինքը ժամանակ չունի մտածելու այն մասին, թե ով ինչ է պահանջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում