Դոլարը փոքր-ինչ էժանացել է

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` նոյեմբերի 27-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.25 դրամով և կազմել 433.86 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.25 դրամով և կազմել 540.98 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասա րակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.14 դրամով` կազմելով 9.13 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.12 դրամով և կազմել 683.85 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը նոյեմբերի 27-ին կազմել է 16 հազար 703.83 դրամ, արծաթի գինը՝ 231.69 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 31.63 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում