Դավութօղլուն Բարզանիի հետ հեռախոսազրույց է ունեցել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանիի հետ: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկման հիմնական թեման եղել է Քիրքուքում վերջին դեպքերն ու քաղաքի անվտանգությունը:

Դավութօղլուն վստահեցրել է Բարզանիին, որ Թուրքիան պատրաստ է «ցակացած տեսակի օգնություն» տրամադրել Իրաքի կայունության համար: Թուրքիայի վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում հրավիրել է Իրաքի ղեկավարին այցելել Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում