Ռուս-թուրքական գործարքները կիրականացվեն ազգային արժույթով

Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան պայմանավորվել են երկու երկրների բիզնես-միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքներ տանել ռուբլով և լիրայով հաշվարկներ անցկացնելու գործում խոչընդոտների վերացման ուղղությամբ:
Այդ մասին նշվում է ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունում:

Նիստի ընթացքում կողմերը նշել են ազգային արտարժույթով վճարումներ անցկացնելու մեջ իրավաբանական և ենթակառուցվածքային սահմանափակումների բացակայությունը: Նրանք միաժամանակ պայմանավորվել են զարգացնել ազգային արտարժույթով հաշվարկների անցկացումը:

«Հաշվի առնելով բացահայտված խոչընդոտների մասին տեղեկատվությունը` ֆինանսական և բանկային համագործակցության գծով աշխատանքային խմբին հանձնարարվել է շարունակել դրանց վերացման և Ռուսաստանի ու Թուրքիայի ազգային արտարժույթներով հաշվարկների ծավալների մեծացումը խթանելու աշխատանքը», -ասվում է հանձնաժողովի նիստի արդյունքներով արձանագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում