Գնաճ է լինելու, պետք է ավելացնել մարդկանց եկամուտները. Միքայել Մելքումյան

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անհիմն համարեց իշխանությունների հասցեին հնչած այն մեղադրանքերը, թե  Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը կատարվել է հապշտապ, առանց նախապատրաստական աշխատանքների: Վերջինը  վստահեցրեց, թե  երկու տարի ուսումնասիրել են դաշտը,  գործընթացը լուրջ ճանապարհ է անցել:

Հանդիպմանը  ներկա ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը  հերթական անգամ  ասաց, թե ԵՏՄ-ին անդամակցմանն այլընտրանք չկար. նժարին երկրի անվտանգության հարցն էր դրված: Միաժամանակ,  ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ  անդամակցման բացասական հետևանքներին, մասնավորապես,  նա համաձայնեց այն պնդումների հետ, որ ՌԴ նկատմամբ միջազգային կառույցների պատժամիջոցներն ուղղակի  ազդեցություն ունեն և դեռ ունենալու են Հայաստանի տնտեսության վրա. «Կասկածից վեր է, որ մեր երկրում գնաճ է լինելու, իսկ ժողովրդի սոցիալ-տնտեսական կենսամակարդակն էականորեն իջնելու է, ուստի պետք է ավելացնել մարդկանց եկամուտները»,- շեշտեց պատգամավորը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում