Տեղի ունեցավ International Media Holding-ի հերթական նախագծի շնորհանդեսը. Armenian Business Meeting (տեսանյութեր)

Նոյեմբերի 21-ին՝ Երևանի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի բիզնես–սրահում, տեղի ունեցավ be to be ձևաչափով անցկացվող եզակի բիզնես միջոցառում՝ «Armenian Business meeting»-ը, որին ներկա էին ավելի քան հինգ տասնյակ առաջատար ընկերությունների ղեկավարներ և գլխավոր մասնագետներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ միջոցառման գլխավոր հովանավոր International Media Holding-ի տնօրեն Արամ Ալավերդյանը, ով ողջունեց ներկաներին՝ կարևորելով նրանց մասնակցությունը ABM-ին։

««Armenian Business meeting»-ի հարգարժան մասնակիցներ և հյուրեր,

Ողջունում եմ ձեզ International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանի և մեր ողջ թիմի անունից: Մենք կարևորում ենք «Armenian Business meeting»-ի գաղափարը՝ հայաստանյան գործարար միջավայրի զարգացման և արդիականացման համատեքստում։ Այս միջոցառմանը ներկա են ավելի քան հինգ տասնյակ առաջատար կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, որոնք իրենց գործունեությունն են ծավալել տարբեր բիզնես–ոլորտներում։

International Media Holding-ն արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ գործունեություն է ծավալել հայաստանյան մեդիադաշտում՝ հայ հասարակությանը ներկայացնելով արդիական և մեծ հեռանկարներ ունեցող նախագծեր: Մեր հոլդինգում ընդգրկված կազմակերպությունները կարճ ժամանակում կարողացել են դառնալ իրենց ոլորտի առաջատարները՝ ստանալով հասարակական գործարար լայն շրջանակների վստահությունը, ինչը մեր աշխատանքի լավագույն գնահատականն է:

2012թ. International Media Holding-ի մաս կազմող կազմակերպություններից մեկը մուտք է գործել նաև վրաստանյան մեդիաշուկա, որտեղ արդեն իսկ հասցրել է ձեռք բերել մեծ լսարան: IMH հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը բանակցում է մի շարք երկրների առաջատար թիմերի հետ՝ այդ երկրներում նոր ներկայացուցչություններ հիմնելու նպատակով:

International Media Holding-ն այսօր էլ շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը՝ կանգնելով աշխատասեր և խոստումնալից երիտասարդների կողքին՝ աջակցելով և ներդրումներ կատարելով նրանց նույնիսկ ամենահավակնոտ նախագծերում, որոնք մոտ ապագայում իրենց գրանցած ցուցանիշներով անպայման հաճելիորեն զարմացնելու են բոլորիս և միևնույն ժամանակ մեծապես նպաստելու են հայաստանյան աշխատաշուկայի երիտասարդացմանն ու երիտասարդ կադրերի՝ ներկայումս առկա արտագաղթի նվազմանը:

Հայաստանում մանր և միջին ձեռնարկատիրական գործունեությունը զարգացնելու նպատակով International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը որոշել է Armenian Business Meeting-ի բոլոր մասնակից կազմակերպություններին անակնկալ նվեր մատուցել. Ձեր կազմակերպության համար դուք անվճար կստանաք PR-գովազդային փաթեթ՝ International Media Holding-ի մասը կազմող մեդիաընկերությունների միջոցով ձեր կազմակերպությունը, մատուցվող ծառայությունները կամ արտադրանքը գովազդելու համար:

Որպես միջոցառման գլխավոր հովանավոր՝ մեր մեդիահոլդինգը մաղթում է բոլորիդ հաճելի և արդյունավետ աշխատանքային քննարկումներ»,- իր խոսքում ասաց Արամ Ալավերդյանը և խոսքը փոխանցեց միջոցառման կազմակերպիչ, «Global media lab»-ի ղեկավար Սեդա Վարդանյանին, ով խոսեց կազմակերպության նպատակների և գործունեության հիմնական ուղղությունների մասին:

«Armenian Business meeting»-ը լուսաբանվեց հայաստանյան առաջատար՝ «Արմենիա», «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունների պրոֆեսիոնալ մասնագետների կողմից:

Հանդիպման ընթացքում ընկերությունները ներկայացրին իրենց գործունեությունը նկարագրող պրեզենտացիաներ, որի ընթացքում կատարվեց նաև վիճակահանություն՝ յուրաքանչյուր ընկերության կողմից մեկ անվճար ծառայության տրամադրում՝ վիճակահանության արդյունքում ընտրված ընկերությանը:

Բիզնեսի կառավարման հմտությունների մասին գործնական թրեյնինգ ներկաների համար անցկացրեց «Ayvazyan & Partners» կազմակերպության գործընկեր Վահե Այվազյանը:

Միջոցառման ընթացքում ներկա գործարարները ծանոթացան մինի–էքսպոյում ներկայացված տեղեկատվությանը և իրենց գործընկերների գործունեությանը։

Երեկույթի ավարտին գեղեցիկ երաժշտության հնչյունների ներքո ABM–ի մասնակիցները միմյանց հետ կիսվեցին տպավորություններով և հայաստանյան բիզնես ոլորտի ապագայի վերաբերյալ իրենց տեսլականով։ Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար և հույս հայտնեցին, որ այն շարունակական բնույթ է կրելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում