Գերագույն ռադան հաստատել Է Յացենյուկի թեկնածությունը Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Ուկրաինայի Գերագույն ռադան Արսենի Յացենյուկին նշանակել Է հանրապետության վարչապետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը պաշտպանել Է 341 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի դեպքում:

Օրենքի համաձայն՝ կոալիցիան Ռադայում ձեւավորում Է կառավարության կազմը եւ նախագահին առաջարկում վարչապետի պաշտոնի թեկնածուին: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ Յացենյուկի թեկնածությունն առաջադրել Էր նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնի համար: Նախագահը նաեւ կոչ Էր արել Ռադային՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը կազմել նախարարների նոր կաբինետ:

Գերագույն ռադան, որն ընտրվել Է հոկտեմբերի 26-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, նոյեմբերի 27-ին ձեռնամուխ Է եղել աշխատանքի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում