«Հրապարակ». «Արտագաղթեք» Արցախ. խմբագրական

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Տարիներ շարունակ մի կերպ ծայրը ծայրին հասցնող ծանոթներիս ընտանիքը՝ 4 անձից բաղկացած, մի օր որոշեց, որ հոգնել է երևանյան այս հավերժ մաքառումից և, հավաքելով «վեշ–քոչը», ուղևորվեց ուղիղ Ղարաբաղ: Գյուղը, որտեղ նրանք բնակություն են հաստատել, սահմանին բավականին մոտ է՝ հազիվ 15-20 տուն-տնտեսությունից կազմված: Հիմնականում գորիսեցիներ են ապրում և գյումրեցիներ: Ամեն մեկը մի կարիքից, մի դարդից գլուխն առել, տեղափոխվել է Արցախ ու անվտանգության գոտի: Օրերս մի քանի օրով Երևան եկած ծանոթս ինձ զարմացրեց իր պատմության և Ղարաբաղից բերած նվերներով: Պատմեց, որ տեղավորվել են իրենց տրամադրած տունը, անշուշտ, զիջում է Երևանում ունեցածին, բայց ապրելու համար պիտանի է: Իսկ երբ կառավարության կողմից ստացած նյութերով նորոգեն-ավարտեն, ավելի լավը կլինի: Հսկայական հողատարածք են տրամաղրել ամուսիններին:

Աշխատանք են տվել՝ դպրոցում, գյուղապետարանում: Երկուսով ամսական այնքան գումար են ստանում, ինչքան Երևանում վաստակում էին մի կես տարում: Մի կլորիկ գումար էլ ստացել են անասուններ գնելու համար: Մաքուր օդ, բնական մթերքներ, իսկ ինչ էլ չեն արտադրում տեղում, շրջիկ խանութ-մեքենան շաբաթը 1-2 անգամ բերում է ուղիղ գյուղ: Գյուղի դպրոցն են նորոգել վերջերս, և հիացած պատմում էր, թե ինչ գեղեցիկ դասասենյակներում են դաս անում: Եվ ամենակարևորը, պատմում էր, թե ինչ էր կատարվում օգոստոսյան լարվածության օրերին, բոլոր ռազմաճակատի տարիքի տղամարդիկ գլուխ էին կոտրում սահման գնալու համար, ուզում էին կռվել, հողը պաշտպանել: Իսկ ով էլ այդ տարիքի տղամարդ չուներ, հավ ու կով էր մորթում, ինչ մթերք ուներ, հավաքում-ուղարկում էր սահման, որ մեր տղաները ոչնչի կարիք չունենան»,–գրում է թերթի խմբագիրը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում