«Հրապարակ». Այսօր Կանյաչնիում Գագիկ Ծառուկյանը կհավաքի կուսակիցներին

«Այսօր Կանյաչնիում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կհավաքի կուսակիցներին՝ լսելու Համաժողովրդական շարժման վերաբերյալ կատարված աշխատանքների հաշվետվությունը, և, ամենայն հավանականությամբ, կքննարկեն նաև ապագա անելիքների հետ կապված հարցեր: Նախնական տվյալներով, նիստը նշանակված է ժամը 14-ին: Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ էր հրավիրել և Համաժողովրդական շարժման պլան մշակել ու կուսակիցներին հորդորել 2 շաբաթ անց զեկուցել արած-չարածի մասին»,– գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում