«Հայկական Ժամանակ». ՏՄՊՊՀ-ը մայրաքաղաքի խոշոր խանութներում գնային մոնիտորինգներ է անցկացնում

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հրահանգով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ մայրաքաղաքի խոշոր խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գնային մոնիտորինգներ անցկացնելու նպատակով: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին երեկ ասել են ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից:

Նման որոշման համար, թերևս հիմք են հանդիսացել տաբեր ապրանքների թանկացման մասին տեղեկությունները:

Արձագանքելով դրամի արժեզրկմանը՝ սպառողական շուկայում մի շարք ապրանքներ թանկացել են: Փոքր խանութներից մեկի աշխատակցուհին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին մանրամասնել է, որ եթե նախկինում. օրինակ շաքարավազը մեկ կգ-ն մատակարարից ստանում էին 333 դրամով, արդեն 2 օր առաջ ձեռք են բերել 352-ով: Իսկ 720 դրամ արժողությամբ 1 լիտր ձեթն այդ նույն օրը ստացել են 735 դրամով:

Սուպերմարկետների աշխատակիցներից թերթը տեղեկացել է, որ առհասարակ թանկացել է նպարեղենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում