Նավթի գները ռեկորդային անկում են գրանցել

Նոյեմբերի 27-ին Վիեննայում կայացած համաժողովի ժամանակ OPEC-ը որոշում կայացրեց 2015թ-ին պահպանել նավթի արդյունահանման ծավալները՝ օրական 30 միլիոն բարել:

Իսկ դա նշանակում է, որ այդ ֆոնին նավթի գները կշարունանկեն անկում ապրել, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ռուբլու արժեզրկմանը:

OPEC-ի այդ հայտարարությունից հետո նյույորքյան բիրժայում WTI տեսակի նավթի գինը իջել է 70 դոլարից ներքև՝ 2010թ-ից հետո հասնելով իր ամենացածր ցուցանիշին:
Brent տեսակի նավթի գինը իջել է՝ հասնելով 71,25 դոլարի:

«Գների արագ անկման հիմնական պատճառը OPEC-ի որոշումն է պահել նավթարդյունահանման ծավալները: Հավանական է, որ գների անկումը կշարունակվի մինչ այս տարվա վերջ»,- հայտարարել է Phillip Futures-ի վերլուծաբան Դանիել Անգը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում