ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ում

Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 25-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ տեղեկատվական-հետազոտական եւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից փորձագիտական-խորհրդատվական կենտրոնների նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հաջորդ օրը՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների և թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման լիազոր մարմինների համատեղ նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նիստում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով կոչ է արվել ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարաններին ներդաշնակեցնել թմրանյութերի անօրինական շրջանառությանը հակազդող օրենսդրությունը:

Այդ նիստին հաջորդել է նաև «Թմրանյութերի, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների շրջանառության վերահսկողությանը վերաբերող օրենսդրության ներկա վիճակը եւ ներդաշնակեցման հեռանկարները» խորագրով Միջազգային գիտագործնական համաժողովը, որի ընթացքում ընդունվել է հռչակագրի նախագիծ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում