Ադրբեջանում ընդդիմադիր լրագրող են առևանգել

Բաքվում անհայտ անձինք առևանգել և անհայտ ուղղությամբ են տարել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Թուրխան Քերիմովին: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին  հայտնել է նրա եղբայրը` Ազիզ Քերիմովը:

«Նա ամեն առավոտ հանդիպում էր ընկերոջը և նրա մեքենայով գնում աշխատանքի: Առավոտյան մոտ ժամը 11-ին տանից դուրս գալուն պես երկու անհայտ անձինք նրան բռնությամբ մտցրել են սև մեքենայի մեջ և  տարել: Ընկերը փորձել է հետապնդել մեքենային, սակայն կորցրել է հետքը», -հայտնել է Ա. Քերիմովը:

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ տեղյակլ չէ միջադեպից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում