Օդի ջերմաստիճանը հանգստյան օրերին կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում, դեկտեմբերի 1-3-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Ինչպես Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Դեկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +8 աստիճան, նոյեմբերի 30-ին և նոյեմբերի 1-3-ին կգրանցվի +7 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում