Դոլարը կրկին էժանացել է

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` նոյեմբերի 28-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 433.69 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.38 դրամով և կազմել 539.6 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության ? ?ետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.41 դրամով` կազմելով 8.72 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.78 դրամով և կազմել 681.07 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը նոյեմբերի 28-ին կազմել է 16 հազար 658.94 դրամ, արծաթի գինը՝ 228.95 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 997.07 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում