ԵՏՄ-ի ֆինանսական համակարգի չափը կկազմի 3 տրիլիոն դոլար. ԵՏՀ-ի ներկայացուցիչ

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ֆինանսական համակարգի չափը կկազմի 3 տրիլիոն դոլար: Այս գնահատականը տվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմանովը՝ ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական ինտեգրացումը. ձեռքբերումներ եւ խնդիրներ» երկրորդ հանրային համաժողովի ընթացքում, որն անցկացվում է Կազանում:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի մեջ մտնող պետությունների տարածքում գործում Է շուրջ հազար բանկ՝ 250 մլրդ դոլար կապիտալով, վարկային կազմակերպությունների միագումար պահուստները կազմում են ավելի քան 2 տրիլիոն դոլար, իսկ ֆոնդային շուկան գերազանցում Է 1 տրիլիոն դոլարը:

Սուլեյմանովը նշել է, որ ԵՏՄ-ի երկրների փոխադարձ ներդրումների ծավալը 2012 թվականից մինչեւ 2013 թվականն աճել Է 14 տոկոսով՝ 1,6 մլրդ դոլարից մինչեւ 1,9 մլրդ դոլար:

«Ներդրումների ցուցանիշը արտացոլում Է երկրների փոխադարձ վստահության մակարդակը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում