Տավուշի թեմի առաջնորդն Աթենքում մասնակցել է Աստվածաբանական երկխոսության հանձնախմբի ժողովին

Աթենքում նոյեմբերի 23-26-ը տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ և Ուղղափառ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության նախապատրաստման հանձնախմբի ժողով` երկու եկեղեցական ընտանիքների միջև երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Ժողովի ժամանակ կարևորվել է երկխոսությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Աստվածաբանական երկխոսության միացյալ հանձնախմբի նախորդ` 1989թ. և 1990թ. հանդիպումների արդյունքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում