Հովիկ Աբրահամյանի մոտ արծարծել են ՍԴՀԿ-ի հետ երկխոսությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին, փոխատենապետ, Լիբանանի խորհրդի անդամ Սեպուհ Գալփակյանին և ՍԴՀԿ վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանին:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է ավանդական այս կուսակցության դերը համազգային նշանակություն ունեցող գործընթացներում և կառավարության  անունից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

ՍԴՀԿ ներկայացուցիչները ողջունել են ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացումը և վերահաստատել կուսակցության  պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել իշխանություններին հայ ժողովրդի և պետության առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության՝ գործարար միջավայրի բարելավման և տնտեսության մեջ ներդրումների ներգրավման ուղղությամբ կատարվող բարեփոխումների, ինչպես  նաև Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Արծարծվել են նաև ՍԴՀԿ-ի հետ երկխոսությանը և համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում