Նորաստեղծ նախարարությունը կգլխավորի Վաչե Գաբրիելյանը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վաչե Գաբրիելյանն այսօր նշանակվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար։ Այս մասին տեղեկացնում է Նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է փոխվարչապետ:

Երկու հրամանագրերն էլ ուժի մեջ են մտել հրապարակման պահից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում