Հայ ըմբիշների հաղթանակները Ֆրանսիայում

Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացավ ըմբշամարտի Անրի Դելանիի ավանդական 40-րդ հուշամրցաշարը, որին մասնակցեցին 28 երկրի 119 մարզիկներ:

Ստուգատեսին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադայանի ու նրա օգնականներ Հովսեփ Հովսեփյանի և Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ հանդես եկան նաև ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային ընտրանու 5 անդամներ: Մեր պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մրցաշրջան 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ Դավիթ Սաֆարյանը, ով ելույթ ունեցավ 65 կգ քաշային կարգում: Նա մեկը մյուսի հետևից վստահ ու համոզիչ հաղթանակներ տարավ իտալացի Անջելո Կոստայի (12:2), ֆրանսիացի Քրիստոֆ Կլավիերի (1 0:0), ռումինացի Վալենտին Պոպեսկուի (12:1) նկատմամբ ու միայն եզրափակչւոմ 5:7 հաշվով պարտվեց ամերիկացի Արոն Պիկոյին և ստիպված եղավ բավարարվել 2-րդ տեղի մրցանակով:

Այս քաշային կարգում հանդես եկած մեր երկրորդ պատվիրակը՝ Արթուր Առաքելյանը 1/8-րդ եզրափակաչում 1:6 հաշվով պարտվեց վրացի Դավիթ Բերձնիշվիլուն, ով դարձավ բրոնզե մեդալակիր:

57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը Կանադայի պատվիրակ Սքոթ Շիլլերին (10:4 ) ու ռուսաստանցի Զալիմխան Դաուդովին (5:5, վերջին միավորը վաստակելու շնորհիվ) հաղթելուց հետո, կիսաեզրափակչում 4:13 հաշվով զիջեց ստուգատե? ?ի ապագա հաղթող, վրացի Բեկա Բուջիաշվիլուն: Սակայն հետո 3-րդ տեղի համար մենամարտում իրեն գերազանց դրսևորել Բարսեղյանը և 8:2 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ղազախստանցի Նուրկիեն Կայիրբեկովի նկատմամբ: Հաջողության հասավ նաև 74 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Գրիգոր Գրիգորյանը: Նա էլ վստահ հաղթանակներ տարավ ղազախ Աբիլալխա Նուրսուլաթանովի (9:4) ու Ֆրանսիան ներկայացնող Յանիկ Չաուզեթի (10:0) նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում 1:8 հաշվով զիջեց ղազախստանցի Ազամատ Օմուրժանովին, ով ստուագտեսում արծաթե մեդալակիր դարձավ: 3-րդ տեղի համար գոտերմարտը Գրիգ որը շատ վստահ անցկացեց ու 7:2 հաշվով պարտության մատնեց իսպանացի Ռաֆայել Մոտային:

Այս քաշային կարգում գլխավոր մրցանակը նվաճեց Ֆրանսիայի պատվիրակ Լուկա Լամպիսը:

Սպասվածից համեստ էր 86 կգ քաշային, փորձառու Մուսա Մուրտազալիևի մրցելույթը: Նա 1/8-րդ փուլում 10:0 հաշվով Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Մարզինսկում հաղթելուց հետո, քառորդ եզրափակչում 2:4 հաշվով զիջեց ղազախ Ադիլեթ Դավլումբաևին:

Այս քաշային կարգում հաղթող ճանաչվեց բուլղարցի Գեորգի Սրեդկովը, իսկ Դավլումբաևը 3-րդ տեղի համար գոտեմարտում 2:6 հաշվով պարտվեց ռումինացի Անդրեյ Ֆր? ?տին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Թիմային հաշվարկով մրցանակային եռյակն այս տեսքն ունեցավ՝ Վրաստան ՝ 53 միավոր, Ֆրանսիա ՝ 39 միավոր և Հայաստան ՝ 28 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում