Սա Քարվաճառն է. այն հայոց միջնաբերդ է (տեսանյութ)

Վերջերս Քարվաճառ համայնքը պետք է մասնակցեր համաարցախյան մի մրցույթի, որտեղ ի թիվս այլ անվանակարգերի, կար նաեւ «Համայնքը ներկայացնող լավագույն տեսահոլովակ» անվանակարգը: 

Տեսահոլովակը պատրաստեցինք, բայց այնպես ստացվեց, որ Քարվաճառն այդ մրցույթին չի մասնակցում: Եւ որպեսզի մեր տեսահոլովակը չմնա համակարգչում, որոշեցինք այն կիսել համացանցի օգտատերերի հետ: 

Փոքրիկ այս տեսահոլովակը նպատակ ունի դիտողին պատկերացում տալ Քարվաճառի մասին: Քարվաճառի մասին հնչող տեսքտն իմն է, ինքս էլ ընթերցում եմ: Երեխաները Քարվաճառի միջնակարգ դպրոցի ցածր դասարանում սովորող աշակերտներ են: 

Թամարա Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում