Արմեն Ջիգարխանյանն արժանացել Է «Ոսկե դիմակ-2015»-ի ամենապատվավոր մրցանակներից մեկին

Արմեն Ջիգարխանյանն արժանացել Է «Ոսկե դիմակ-2015»-ի ամենապատվավոր մրցանակներից մեկին

Մոսկվայում վաղաժամկետ հայտարարվել են «Ոսկե դիմակ-2015» Ռուսական ազգային թատերական մրցանակի առաջին դափնեկիրները, որոնց թվում են ամենապատվավոր անվանակարգերում հաղթածները: Նրանց որոշում Է ՌԴ-ի Թատերական գործիչների միության քարտուղարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թատերական արվեստի զարգացման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար» մրցանակին արժանացել են բալետի պարուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մայա
Պլիսեցկայան, թատրոնի եւ կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Պավել Խոմսկին: Մրցանակի բարձրագույն պարգեւին արժանացել Է նաեւ Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստուհի Զոյա Վինոգրադովան, Սանկտ Պետերբուրգի «Բուֆֆ» երաժշտադրամատիկական թատրոնի  գեղարվեստական ղեկավար Իսահակ Շտոկբանտը, Մագադանի երաժշտական թատրոնի դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստուհի Օլգա Ֆեդլեցկայան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վալերի Յակովլեւը, արվեստագիտության դոկտոր Վալենտինա Նայդակովան: Արտասահանյան վարպետներից նույն պարգեւը կստանա գերմանացի հայտնի ռեժիսոր Պետեր Շտայնը:

Հիմնական անվանակարգերում մրցանակակիրներին կհայտարարի «Ոսկե դիմակ» փառատոնը, որը տեղի կունենա Մոսկվայում 2015 թվականի մարտ-ապրիլին:

Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը ապրիլի 18-ին կկայանա Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի բեմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում