«Հրապարակ». ԱԺ արտահերթ նիստից հետո ֆինանսական դաշտի բոլոր պատասխանատուները նախագահական են գնացել՝ խորհրդակցության

«Հրապարակ». ԱԺ արտահերթ նիստից հետո ֆինանսական դաշտի բոլոր պատասխանատուները նախագահական են գնացել՝ խորհրդակցության

«Արտահերթ նիստից հետո ֆինանսական դաշտի բոլոր պատասխանատուները, առանց բացառության, նախագահական են գնացել՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության: Մինչ թերթը տպարան ուղարկելը դեռ խորհրդակցությունը շարունակվում էր, և հնարավոր չէր քննարկումից որևէ մանրամասն իմանալ:

Լավատեղյակ աղբյուրը միայն ասաց, որ «հոր տարին տալուց հետո» Ղարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանը վրդովված է եղել ֆինանսական շուկայում ստեղծված վիճակից և նախօրեին ոլորտի պատասխանատուներին խստիվ հանձնարարել է՝ կայունացնել վիճակը: «Հայաստանից արտարժույթ չպետք է դուրս գա»,- ասել է նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում