«Ժամանակ». «Ֆլեշ» ընկերության բենզալցակայաններում բենզինը չի թանկացել

«Ժամանակ». «Ֆլեշ» ընկերության բենզալցակայաններում բենզինը չի թանկացել

Նախօրեին որոշ բենզալցակայաններում բենզինի գնի 30 դրամ թանկացման վերաբերյալ «Ժամանակ»-ի երեկվա հրապարակման մեջ, հիմնվելով «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Ստյոպա Սիմոնյանի տրամադրած տեղեկության վրա, թերթը նշել էր, որ բենզինի գինը բարձրացել է նաև «Ֆլեշ» ընկերության բենզալցակայաններում: Երեկ, սակայն ընկերության տնօրեն Բարսեղ Բեգլարյանը «Ժամանակ»-ի խմբագրին տեղեկացրել է, որ իրենց մոտ գնային փոփոխություն չի եղել, նախկին գները պահպանվել են՝ ռեգյուլար բենզինի 1 լիտրն արժե 470 դրամ, պրեմիումը՝ 490 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում