Սերժ Թանկյանը Ջորջ Քլունիի Հայաստան այցի մասին նոր հայտարարություն է արել

Սերժ Թանկյանը Ջորջ Քլունիի Հայաստան այցի մասին նոր հայտարարություն է արել

Հայտնի ռոք երաժշիտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի` Հայաստան այցի վերաբերյալ նոր հայտարարություն է արել: Չնայած դեկտեմբերի 17-ին Թանկյանն իր Instagram-ում (Ինստագրամի էջի հղումը տեղադրված է Սերժ Թանկյանի պաշտոնական էջում) գրառում էր կատարել այն մասին, որ Քլունիի Հայաստան այցի լուրն ա նհերքելի ճշմարտություն է, այդուհանդերձ, երգիչն ԱՄՆ-ում թողարկվող հայկական «Ասպարեզ» պարբրականի հետ զրույցում նշել է, որ այդ այցելության մասին ոչ ոք տեղեկություն չունի: «Մենք տեղեկություն չունենք Քլունիի մասին»,- ասել է նա:

System Of A Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը դեկտեմբերի 13-ին էր Լոս Անջելեսի The Forum համերգասրահում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին):

Ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (Արթնացրեք հոգիները) խորագրով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում