Դոլարի փոխարժեքը նվազել է. դրամը կայունանում է

Դոլարի փոխարժեքը նվազել է. դրամը կայունանում է

Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն սկսել է նվազել: Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 13,03 դրամով` կազմելով միջինը 511.57 դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 499 է, առավելագույնը` 530 դրամ: Հիշեցնենք, որ երեկ դրամն արժեզրկվել էր ավելի քան 25 դրամով, իսկ առավոտյան բանկերը դ ոլարը գնում էին 550.38 դրամով:

Եվրոյի վաճառքի փոխարժեք արդեն նվազել է 26,30 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 569,29 դրամով և վաճառում` 636.60 դրամով:

Երեկվա համեմատ 0.34 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.71 դրամով և վաճառում` 9.17 դրամով: Իսկ ֆունտի փոխարժեքը երեկվա համեմատ որոշակիորեն կարգավորվել է` նվազելով 27.13 դրամով: Տարադրամի վաճառքի գինը կազմում է մինջինում 805.54 դրամ, այնինչ` առքի ժամանակ ֆունտի փոխարժեքը կազմում է միջինում 728.95 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում